Qez het, aranc qez Narek Makaryan
Автор: Narek Makaryan
Название песни: Qez het, aranc qez
Текст просмотрен: 1255
Другие песни исполнителя Narek Makaryan
Текст песни:
Ու վերջացավ մի մայրամուտ
Ուր առավոտն էին մաղում
Իմ երկինքն է ավելորդ
Ու ինձ նայում է պարզ ու խորթ,
Մի լքված փողոց
Մութ ու միաձայն
Իմ պատուհանից ստվերն է քո անձայն
Ամենուր քեզ հետ ու առանց քեզ...
Իմ դռները փակ են, բայց այսօր դու ետ արի,
Ժամանակը իմ ու քո թող, որ մի պահ կանգնի
Քեզ որոնելով... Քեզ երազելով...
Հենց քեզ, ես կորցրել եմ քեզ...
Այն օրերում, ուր երկուսով էինք
Նկարում արևը վառ
Քամիների լուռ խավարում
Միանգամից դարձանք օտար...
Կան բառեր չասված
Իմ սրտում հիմա
Սեր մի հորինված
Երեկ էր ու անցած
Ամենուր քեզ հետ ու առանց քեզ...
Իմ դռները փակ են, բայց այսօր դու ետ արի,
Ժամանակը իմ ու քո թող, որ մի պահ կանգնի
Քեզ որոնելով... Քեզ երազելով...
Հենց քեզ, ես կորցրել եմ քեզ...